Ուղերձ բոլոր դուստր ունեցող հայրերին. Որքան շատ սիրեք Ձեր կնոջը, այնքան փեսան կսիրի Ձեր աղջկան…

Հնարավոր է, միայն այն միտքը, որ ձեր աղջկա կողքին տղամարդ է լինելու, ձեզ հունից հանում է: Ինձ էլ է հանում, բայց ես ընդամենը նրա մայրն եմ:Այս փոքրիկ, 3 կիլոյանոց արքայադուստրը, որին դուք ծննդատնից բերեցիք 7 տարի առաջ, մոտակա մի քանի տարուց, հնարավոր է, սիրահարվի ինչ-որ մի տղայի, իսկ դրանից հետո էլ, մի քանի տարի անց, արդեն մտածի ամուսնանալու մասին:
Պատկերացնելն անգամ սարսափելի է:Լավ լուրն այստեղ այն է, որ դուք կարող եք ցույց տալ նրան, թե ինչ նա պետք է սպասի տղամարդուց:Հարաբերություններն ու ամուսնությունը ծանր բեռ են և մի օր ձեր աղջիկը կիմանա այդ մասին:

Լավագույն բանը, որ դուք կարող եք անել ձեր դստեր համար, ցույց տաք, թե ինչպես է պետք վերաբերվել կնոջը:Դուք պետք է սիրեք ձեր կնոջն այնպես, ինչպես ցանկանում եք, որ սիրեն ձեր դստերը:

Ձեր փոքրիկ աղջիկը շատ տպավորվող է, ցավոք նա սիրո մասին կարծիք է կազմելու ֆիլմերից, հեռուստահաղորդումներից, ամսագրերից, սոցցանցերից և ընկերուհիների պատմություններից… ամեն դեպքում այդպես է նրան թվալու:

Իրականում այն, ինչ նա կսովորի տնից դուրս, շատ հեռու կլինի «իրական» և «ճիշտ» սիրուց:Դուք և միայն դուք կարող եք դրան հակազդել՝ նրա մորը լավ վերաբերվելով և ամբողջ սրտով սիրելով:

Ամեն բան տանն է սկսվում՝ ձեզանից և ձեր կնոջից:Այսօր և միշտ հարգեք ձեր կնոջը:

Beau jeune papa et sa petite fille mignonne dans les lunettes de soleil regardent la caméra et souriant. Fille assise sur les épaules de son père, mer ensoleillée en arrière-plan Banque d'images - 60377657

Բռնեք նրա ձեռքը ամեն հնարավոր առիթի դեպքում և համբուրեք որքան հնարավոր է հաճախ:

Ժպտացեք նրան: Նայեք նրա աչքերին: Երբ նա խոսում է, ուշադիր լսեք: Բացեք նրա առջև դռները: Աջակցեք նրան, խրախուսեք:

Ուժ տվեք նրան, երբ դա անհրաժեշտ է: Կարեկցեք, երբ նա դրա կարիքն ունի:

Միասին ճամփորդեք: Ասեք, որ նա հիասքանչ է արտաքինից և ներքուստ և կրկնեք դա որքան հնարավոր է հաճախ:Ձեր դուստրն այնքան է սիրում մորը, նա հիացած է նրանով:

Մոր և աղջկա կապն այնքան միահյուսված է, որ մայրերն ու աղջիկները իրենց զուգահեռ կյանքով են ապրում: Եվ եթե դուք դա գիտակցեք, կհասկանաք նաև հետևյալը.

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика