Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին:
Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները, լոբբիստական կազմակերպությունները, Սփյուռքում գործող առաջնորդարանները, որոշ դեպքերում նաև՝ գաղթականների ծառայության գրասենյակները: Ներկայացնում ենք զեկույցի արդյունքները՝
Աբխազիա-48.000, Ալբանիա-470, ԱՄՆ-1.540.000, Արաբական Միացյալ Էմիրություններ-3.000, Արգենտինա-128.000, Ավստրիա-3.000, Ավստրալիա-85.000, Բելառուս-35.000, Բելգիա-11.000, Բոլիվիա-50, Բրազիլիա-47.000, Բուլղարիա-8.000, Գերմանիա-47.000, Դանիա-2.500, Եգիպտոս-4.500, Թուրքմենստան-30.000, Թուրքիա-70.000, Իսրայել-6.000, Իրաք-10.000, Իրան-240.000, Իսպանիա-8.000, Իտալիա-4.000, Լատվիա-3.000, Լեհաստան-45.000, Լիբանան-130.000, Լիտվա-2.100, Կանադա-57.000, Քաթար-1.800, Կիպրոս-4.000, Կոլումբիա-500, Հունգարիա-35.000, Հնդկաստան-600, Հունաստան-25.000, Ղազախստան-25.000, Մալթա-350, Մեքսիկա-500, Մեծ Բրիտանիա-11.000, Նորվեգիա-2.500, Հոլանդիա-7.000, Շվեյցարիա-7.000, Շվեդիա-9.000, Չինաստան-200, Չեխիա-15.000, Չիլի-700, Ռուսաստան-1.980.000, Ռումինիա-2.000, Սիրիա՝ մինչև պատերազմը-120.000, Վենեսուելա-3.000, Վրաստան-249.000, (միայն Ջավախքում՝ 110.000), Տաջիկիստան-6.000, Ուզբեկստան-70.000, Ուկրաինա-100.000, Ուրուգվայ-20.000, Քուվեյթ-12.000, Ֆրանսիա-700.000։
Ընդհանուր առմամբ, ըստ կայքի, աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որոնցից 8.140.500-ը ապրում է Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս: Հայկական ամենախոշոր համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և Արգենտինայում: Time to Analyze հարթակը առանձին ներկայացրել է նաև հայկական նշանավոր կենտրոնների հայ բնակչության թվերը:
Լոս Անջելես (Կալիֆորնիա)-980.000, Մոսկվա (Ռուսաստան)-400.000, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր-900.000, Ռոստովի մարզ (Ռուսաստան)-200.000, Բեյրութ (Լիբանան)-100.000, Փարիզ (Ֆրանսիա)-95.000, Մարսել (Ֆրանսիա)-94.000, Գլենդել (Կալիֆորնիա)-85.000, Բույենոս Այրես (Արգենտինա)-81.000, Բոստոն (Մասաչուսեթս)-75.000, Թեհրան (Իրան)-70.000, Լիոն (Ֆրանսիա)-68.000, Հալեպ (Սիրիա՝ մինչև պատերազմը)-50.000։