Որն է անվտանգ սպասք համարվում. 4 վտանգավոր սպասք, որոնցից պետք է ազատվել…

Այսօր մեզանից շատերն են փորձում հետևել առողջ սննդի կանոններին։ Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սպասքը, որը մենք օգտագործում ենք սնունդ պատրաստելու համար, նույնքան կարևոր է, որքան սնունդը։ Կազմել է սպասքի ամենավտանգավոր տեսակների ցանկը և առաջարկում է դրանց առավել անվտանգ փոխարինողները։

1. Տեֆլոնե սպասք

Տեֆլոնը այս ցուցակում թերևս ամենավտանգավոր «հանցագործն» է։ Չկպչող հատկությունը այս սպասքին տալիս է ՊՏՖԷ (պոլիտետրաֆտորէթիլեն) պարունակող ծածկույթը։ Այս պլաստիկե պոլիմերը 300 Ցելսիուս տաքանալու դեպքում թունավոր նյութեր է արտադրում։ Սրա գոլորշիները կարող են պոլիմերային տենդ առաջացնել, որը նաև տեֆլոնային գրիպ է կոչվում։

Այն ոչ միայն վնասակար է մարդու համար, այլև մահացու է թութակների և տնային այլ թռչունների համար։ Տեֆլոնային սպասքի բաղադրության մեջ ևս մեկ վտանգավոր քիմիական միացություն կա. ՊՖՕԹ (պերֆտորօկտանային թթու), որը նպաստում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացմանը։

Չկպնող սպասքի մի քանի տեսակներ չունեն իրենց մեջ այս միացություններից, օրինակ գրանիտե ծածկույթով սպասքը։ Սակայն դրանց ծածկույթը շուտ մաշվում է և այդ ժամանակ արդեն դրանք նույնպես անվտանգ չեն համարվում։

Այլընտրանք է չուգունը. չուգունից պատրաստված սպասքը անվտանգ է և դիմացկուն։

2. Ալյումինե սպասք

Ալյումինը նեյրոտոքսիկ մետաղ է։ Օրգանիզմում դրա ավելցուկը կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների։Սրան այլընտրանք է ապակին։ Ապակե սպասքը տոքսիկ նյութեր չի արտազատում, այն ամուր է, էկոլոգիապես մաքուր։

3. Պղնձե սպասք

4. Կերամիկական ծածկույթով սպասք

Կերամիկական ծածկույթով սպասքը առաջին հայացքից անվտանգ է թվում, սակայն դա այդպես է միայն 100 տոկոսանոց կերամիկայի դեպքում։ Իսկ կերամիկական ծածկույթը իր մեջ շատ հաճախ վտանգավոր բաղադրիչներ է պարունակում։Թեթև կերամիկական ծածկույթը մի քանի ամսում արդեն վնասվում է և արճիճն ու կադմիումը սնունդի մեջ են թափանցում։ Արճիճի թունավորումը ամենավտանգավորներից մեկն է օրգանիզմի համար։ Ազատվեք ձեր կերամիկական թավաներից, եթե դրանք արդեն վնասված են։

Սրան այլընտրանք է միայն 100 տոկոսանոց կերամիկայից պատրաստված սպասքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика