Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է պետք որդուն պատշաճ դաստիարակել: Երբ երեխան մեղավոր է, մի դատապարտեք և մի պատժեք նրան:
Դուք պետք է նրա հետ լրջորեն խոսեք ամեն ինչի մասին: Երբեմն դա ավելի քան բավարար է:
Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ իր պահվածքով ու խոսքերով վիրավորեց մայրիկին: Կինս լաց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անցավ:
Որդիս դաս էր սովորում, երբ մոտեցա նրան եւ ասացի. «Եկ, գնանք քայլենք: Ես պետք է լրջորեն խոսեմ ձեզ հետ: Դա շատ կարեւոր է»:
Լուռ, անխոս հասանք այգի: Բայց դա անիմաստ լռություն չէր: Երբեմն պարզապես պետք է լուռ մնալ զգացմունքների եռքն արտահայտելու համար: Դաստիարակությունը միշտ էլ տեղի է ունենում ներքին աշխարհում, եւ ոչ թե արտաքինից: Որդիս հասկացավ, որ ինչ-որ կարեւոր բան կա:«Զավակս, ես քո օգնության կարիքն ունեմ», սկսեցի խոսակցությունը:
— Մի ժամանակ կար, երբ սիրահարվեցի: Եվ ես խոստացա այն աղջկան, որ եթե ամուսնանա ինձ հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որպեսզի ոչ ոք երբեւէ չնեղացնի իրեն: Այդ կինը քո մայրն է … Եվ հիմա ես քո խորհրդի կարիքն ունեմ, ի՞նչ պետք է անեմ իմ որդու հետ, ով վիրավորեց իմ սիրելի կնոջը:
Որդիս մտածեց եւ պատասխանեց. «Ինձ պետք է պատժել»:
— Ընտանիքում ես միակ տղամարդն էի, հիմա կլինենք երկուսով: Երկու տղամարդ, ովքեր կպաշտպանեն մեր սիրելի կնոջը: Արի պայմանավորվենք, որ մեր զրույցի մասին ոչ ոք չի իմանա, դա կլինի մեր տղամարդկային միությունը քո հետ:
Մենք ամուր բռնեցինք իրար ձեռք, դրանով ամրագրելով մեր կարեւոր դաշինքը: Նման տղամարդավարի խոսակցությունները, որոնք լիարժեք վստահություն ու հարգանք են առաջացնում երեխայի մոտ, մեծ խթան են նրա զարգացման և հետագա աճի համար:
Նման զրույցներն ամեն օրվա համար չեն, դրանք ամենաթանկն են, դրանց ազդեցությունն շատ ավելի ուժեղ է եւ ավելի խորը: