Ոտքերի ցավերից ազատվելու հրաշք միջոց, որոնց մասին բժիշկները երբեք չեն ասում․․․Ավելի հաճախ ոտքի ցավերի բուժումը կա-
րելի է կազմակերպել տանը, սակայն,եթե ցավը հանկարծակի սկսվում և արագ սաստկանում է կամ կայուն է և ուղեկցվում է այլ ախ-
տանիշներով, ապա բժիշկը կարող է ձեզ առաջարկել հիվանդանոցային բուժում և հսկողություն:
Ինքնօգնություն
Ոտքի ցավերի մեծ մասը որևէ լուրջ պատճառ չունի և կարող է մեղմացվել տնային պայմաններում:Նման դեպքերում դուք կարող եք՝

- խուսափել կանգնած վիճակներից, առավել ևս՝ ծանրություն կրելուց
- խուսափել բարձրակրունկ կոշիկներից
- ձեր ոտքերին որոշ ժամանակ հանգստություն տալ
- ոտքերին բարձր դիրք տալ
- ոտքի ցավոտ շրջանին դնել բարակ սավանով փաթաթած սառցեպարկ և պահել շուրջ 20 րոպե (եթե նման միջոցով ցավերը
- մեղանում են, ապա կարող եք կրկնել 2-3 ժամը մեկ). սառեցնող մեթոդը խիստ օգտակար է հատկապես վնասվածքներ ստա-
նալիս - օգտագործել սեղմող վիրակապ կամ ճնշող գուլպա
- բժշկի խորհրդով խմել սովորական ցավազրկողներ(օրինակ՝ Պարացետամոլ) կամ հակաբորբոքային հաբեր(օրինակ՝ Իբուպ-
րոֆեն):
Եթե ունեք մկանային ձգվածություն, ապա թուլացնող մերսո ւմը կարող է օգնել: Հաճախ մկանային ծակծ կոցները և թմրածության
զգացողությունը մեղմանում են ոտքի կամ ոտնաթաթի մի շարք պտտողական կամ այլ շարժումներից հետո:Ընդհանուր առողջութ-
յան մասին հոգ տանելն իր հերթին կարող է օգնել ոտքերում առկա ցավերի կամ անհարմարավետության զգացման (դիսկոմֆորտ)
մեղմացմանը: Օրինակներից են՝ բավարար քունը, բավարար քանակի ջուր ընդունելը, կանոնավոր վարժանքները, ծխախոտից հրա-
ժարվելը և առողջ կշիռ պահպանելը:
Բուժում
Ցանկացած բուժում կախված է առողջական խնդրի պատճառից: Այս առումով, ձեր ոտքի ցավերով կարող են զբաղվել տարբեր բժի
շկներ, օրինակ՝ պոդիատրիստ, անոթաբան, ֆիզիոթերապևտ և այլն:Բուժման հնարավոր տարբերակներից են՝

- հանգիստ պայմաններ, անշարժացում կամ վարժանքներ
- տաք կամ սառը միջոցներ
- ֆիզիոթերապիա
- երբեմն՝ հակաբիոտիկներ կամ հակաբորբոքային դեղեր, քսուքներ
- հազվադեպ՝ վիրահատություն:
Առանց հետաձգելու դիմեք ձեր բժշկին, եթե ձեր ոտքի ցավերն ուղեկցվում են այս նշաններով՝
- ձեր գանգատներն աստիճանաբար սաստկանում են
- ի հայտ են գալիս նոր գանգատներ ու նշաններ
- դուք խիստ անհանգստացած եք առկա ախտանիշներից
- դուք ունեք որևէ լուրջ քրոնիկ հիվանդություն:
Ապրեք առողջ
