Ովքեր են նախանձ մարդիկ. Գիտնականները ցնցող բացահայտումներ են արել…

Գիտնականները նախանձը համարում են էվոլյուցիայի արդյունք: Այս զգացողությունը մեր նախնիներին օգնել է գոյատևել` նրանց դարձնելով սոցիալական էակներ:

Խանդը բնական հուզական ռեակցիա է, որը նպաստում է ինքնակատարելագործմանը, սակայն կարող է մեծապես փչացնել տրամադրությունը, ընկճախտ առաջացնել կամ մղել ագրեսիվ գործողությունների:

Ում և ինչու են նախանձում մարդիկ, գրում է ՌԻԱ Նովոստին:Գիտնականները պարզել են, որ երջանկությունը, հարստությունը չափազանց վերացական կատեգորիաներ են նախանձ առաջացնելու համար:

Մեր գլխում կա որոշակի համակարգ, որով մենք գնահատում ենք շրջապատող մարդկանց:Ելնելով անհատական փորձից՝ միայն խիստ կոնկրետ գործոնները կարող են ստիպել ուժեղ զգացմունքներ ունենալ:

Կարճ ասած` ում և ինչի համար նախանձելը կանխորոշված է էվոլյուցիոն պատճառներով:Ամենանախանձ կատեգորիան երիտասարդներն են: Ամենից հաճախ այս զգացմունքն ուղղված է լինում նույն սեռի հասակակիցներին:

Ավելին` նախանձի առարկա սովորաբար դառնում է մոտ ընկերը կամ բարեկամը: Տարիքի հետ այս զգացողության սրությունը թուլանում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика