Ոչ մի դեպքում այս հրաշալի մրգի կեղևը աղբը չնետեք, քանի որ այն լիովին հրաշքներ է գործում…

Խոսելով նռան օգտակարության մասին՝ մենք պատկերացնում ենք նռան հատիկները կամ հյութը: Քչերը գիտեն, որ նռան կեղևն ունի բուժիչ հատկություններ:Նռան կեղևը պարտադիր պիտի լինի տնային դեղատուփի մեջ: Դրանցում պարունակվում են նյութեր, որոնք արդյունավետ կերպով նվազեցնում են ստամոքսում և աղիներում ցավեր առաջացնող բակտերիաները և ոչնչացնում են պարազիտներին:Չոր նռան կեղևի ջրային թուրմն օգտագործելուց արդեն 2-3 ժամ անց կվերանան փորլուծության հետևանքով առաջացած ցավերը, կկարգավորվեն աղիները:

Բաղադրիչները՝ 1 չափաբաժնի համար

10-12գ նռան չոր կեղև
200գ ջուր

Պատրաստման եղանակ.

Եռացնել ջուրը: Կեղևը լցնել բաժակի մեջ:
Եռման ջուրն ավելացնել կեղևին, թրմել 25-30 րոպե:
Առաջին օգտագործման ժամանակ խմեք թուրմի կեսը, արդեն 10 րոպեից թեթևացում կնկատեք: 1 ժամից խմեք մնացած հեղուկը:

Քանի որ նռան կեղևը կարող է ալերգիա առաջացնել, այն զգուշությամբ տվեք երեխաներին՝ նախօրոք խորհրդակցելով բուժող բժիշկի հետ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․

Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика