Առաջարկում ենք հասանելի միջոցներից պատրաստվող շատ հզոր, գերարդյունավետ և անվնաս միջոց՝ ձեռքերի և ոտքերի սնկային հիվանդություններից ազատվելու համար։Այս միջոցն օրական 2 անգամ կիրառելով՝ լիովին կբուժեք հիվանդությունը՝ առանց դեղատնային պրեպարատներ գնելու։
Ձեզ անհրաժեշտ է․
- 1 բաժակ խնձորի քացախ
- 5ճ․գ․ սոդա
- 3լ տաք ջուր
Կիրառման եղանակ․
Պատրաստելու համար լայն դույլի մեջ լցնել տաք ջուրը՝ մոտ 50-60 ջերմաստիճանի, ավելացնել 1 բաժակ խնձորի քացախը։
Սպասել, որ հեղուկը սռաի՝ հասնելով 40-45 աստիճանի, և ոտքերը դնել մեջը, թողնել 15-20 րոպե։
Վաննայի կիրառումից հետո ոտքերը լվանալ մաքուր ջրով և չորացնել թղթե անձեռոցիկով։
Մոտ 1 ժամ անց կրկնել պրոցեդուրան, սակայն այս անգամ ավելացնել 5ճ․գ․ սոդա։ Արագ արդյունքի հասնելու համար այսպիսի վաննա պատրաստեք օրական 2 անգամ։
Բանն այն է, որ սունկը ոչնչանում է թթու միջավայրում, իսկ սոդան կանարգելում է դրա հետագա զարգացումը։ Այս մատչելի, հասանելի և արդյունավետ միջոցն արդեն օգնել է բազմաթիվ մարդկանց։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։