Սա այնքան համեղ է…իսկ բույրն ուղղակի խելքահան է անում: Ախորժելի, սննդարար և յուրահատուկ ընթրիք՝ հաշված րոպեների ընթացքում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
կարտոֆիլ՝ 1կգ
կաթ՝ 1 բաժակ
կարագ՝ 3ճ.գ.
աղացած հավի միս՝ 500գ
թարմ լոլիկ՝ 3 հատ
սոխ՝ 1 գլուխ
պինդ պանիր՝ 500գ
աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
ձեթ՝ տապակելու համար
կանաչի
Պատրաստման եղանակ.
Մաքրել կարտոֆիլը և եփել աղով ջրի մեջ:Մաքրել սոխը, մանր կտրատել:Միսը համեմել աղով և համեմունքներով, ավելացնել տապակած սոխը:Կարտոֆիլը հանել կրակից, քամել, լցնել կաթն ու կարագը:
Տրորել՝ միասեռ պյուրե ստանալով: Պյուրեն չպետք է շատ թույլ լինի, դրա համար կաթն աստիճանաբար ավելացրեք:Պյուրեն լցնել տապակի մեջ, հաթեցնել:
Մսից կոլոլակներ ձևավորել և 5 րոպե տապակել ձեթի մեջ:Կոլոլակները դնել պյուրեի վրա:Լոլիկը կլոր կտրատել: Դնել կարտոֆիլի վրա:Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ընդհանուր ուտեստի վրա:Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե:
Պատրաստի ուտեստը հանել ջեռոցից և զարդարել մանր կտրատած կանաչիով:
Բարի ախորժակ: