Շերտավոր խմոր տան պայմաններում, որ կգերազանցի ձեր սպասելիքները. այսքան արագ և այսքա՞ն ընտիր խմոր

Ստորև ՁԵՐ ուշադրությանն ենք ներկայացնում շերտավոր խմոր պատրաստելու լավագույն տարբերակներից, որ կգերազանցի ձեր սպասելիքները: Այն շատ արագ է պատրաստվում և արդյունքն էլ գերազանց է լինում:

Բաղադրությունը

ալյուր — 250 գ

ջուր — 100 մլ

աղ — մեկ պտղունց

կարագ — 200 գ

Պատրաստման եղանակ

Աղը ջրում լուծում ենք, լցնում 200 գր ալյուրը և խմոր ենք հունցում:

15 րոպե հունցում ենք, հետո դնում ենք տոպրակի մեջ ու 15-30 րոպեով տեղափոխում սառնարան: Այդ ընթացքում սենյակային ջերմաստիճանի կարագն ու 50 գ ալյուրը խառնում ենք: Խմորի նման հունցում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: 15 րոպեով դնում ենք սառնարան:


Սառնարանից հանում ենք և ուղղանկյուն գրտնակում (մոտ 40 х 25 սմ):

Կարագը քսում ենք խմորին (եզրերից 1-2 սմ ներս):

Դատարկ մասով ծածկում ենք կարագապատ մասը:

Հետո կարագապատ մյուս մասը բերում ենք խմորի վրա:

Եզրերն ամրացնում ենք:

Թաղանթով փաթաթում ենք և 30 րոպեով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք ու երկարությամբ գրտնակում:

Երեք տակ ծալում ենք, 90 աստիճանի անկյան տակ դեպի ձախ թեքում ու գրտնակում: Գրտնակելու և շրջելու գործընթացը կրկնում ենք 6 անգամ: Կարելի է թեքել նաև դեպի աջ:

Խմորը դնում ենք թաղանթի մեջ և պահում սառնարանում:
Կարող ենք նաև անմիջապես թխել:

Ավելացնենք, որ շերտավոր խմոր թխելիս պետք է ջեռոցը տաքացնել 220 աստիճան, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանում կարագը հալչում ու դուրս է հոսում, և խմորը չոր է ստացվում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика