Անհրաժեշտ բաղադրիչներ․
ձու՝ 4 հատ
ալյուր՝ 320գ
շաքարավազ՝ 200գ
փխրեցուցիչ՝ 10գ
սոդա՝ 1/4 թ․գ․
ջեմ՝ 300գ
Պատրաստման եղանակը.
Ալյուրն ու փխրեցուցիչը միասին խառնել և մաղել։
Միացնել ձուն և շաքարավազը, հարել 3-5 րոպե՝ մինչ բաց գույնի զանգված կստացվի։ Ավելացնել թթվասերի հետ խառնած սոդան, խառնել։ Իսկ հետո էլ մաս-մաս զգուշորեն լցնել ալյուրը։ Խառնել գդալով։Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը, հարթեցնել և ուղարկել ջեռոցը։ Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 12-15 րոպե։
Պատրաստի կորժը ծածկել յուղաթղթի ևս մի շերով և շուռ տալ, զգուշորեն հանել առաջին յուղաթուղթը։
Կորժին ջեմ քսել և փաթաթել։ Այդ վիճակում փաթաթել թղթի մեջ, որպիսի ֆիքսվի ձևը։ 10 րոպե անց ռուլետը մատուցել։
Բարի ախորժակ։