Շատ համեղ և պարզ աղցան, որը կարելի է պատրաստել ամեն օր…

Ձեզ հետ ենք կսիվում շատ համեղ և թեթև աղցանի բաղադրատոմսով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

500գ կաղամբ
400գ վարունգ
թարմ սամիթ
աղ, պղպեղ
1ճ.գ 9% քացախ
1ճ.գ. շաքարավազ
3ճ.գ. ձեթ

Սկսում ենք պատրաստել.

Վարունգը լվանում ենք, կտրում պոչիկները և բարակ ձողիկների կտրատում: Լցնում ենք այն խորը տարայի մեջ, աղ լցնում և խառնում:
Կաղամբը նույնպես շատ բարակ կտրատում ենք և լցնում առանձին տարայի մեջ, աղ լցնում և խառնում:

Մանրացնում ենք սամիթը:
Խառնում ենք շաքարավազը, քացախը և խառնում, ավելացնում ենք ձեթը և կրկին խառնում:
Քամում ենք կաղամբի ավելորդ հյութը, նույնն անում ենք վարունգի հետ:

Խառնում ենք վարունգը, կաղամբը, նախապատրաստված սոուսը, համեմում՝ ըստ անհրաժեշտության, խառնում և մատուցում:

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика