Շատ համեղ և արագ պատրաստվող միջոց, համը իդեալական…

Փորձեք պատրաստել տորթ այս բաղադրատոմսով: Այն շատ համեղ է…անհավատալի է, որ անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ:

Սա հիանալի թխվածք է, և կարծում ենք, որ այն դուր կգա բոլորին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

շերտավոր խմոր առանց խմորիչի՝ 450գ
սերուցք 33%՝ 500մլ
խտացրած կաթ՝ 380գ

Տորթի պատրաստման եղանակը.

Շերտավոր խմորն ուղղանկյունաձև գրտնակել:
Կտրատել 1սմ լայնությամբ գծերի:
Ջեռոցի տապակը ծածկել թխելու համար նախատեսված թղթով և դնել կտրատած խմորը:
Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թողնելով մոտ 15-20 րոպե:
Սառեցրած սերուցքը հարել՝ միչ խիտ զանգված կստացվի, ավելացնել խտացրած կաթը:
Հարել ևս մի քանի րոպե:

Երբ պատրաստի խմորը սառի, սկսում ենք հավաքել տորթը:
Աշխատանքային մակերեսին սսնդային տոպրակ դնել:
Խմորի գծերին կրեմ քսել, հետո դնել խմորի հաջորդ շերտը, կրկին պատել կրեմով, և այդպես շարունակ:Վերջում կրկին կրեմ քսել:

Ամուր փաթաթել տոպրակը՝ միացնելով դրա երկու եզրերը: Տոպրակի 2 ծայրերը կապել կոնֆետի պես:8-10 ժամով դնել սառնարանը:
Կարող եք մի քիչ խմոր և կրեմ թողնել, տորթը վերջում զարդարելու համար:

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика