Բաղադրիչներ Բիսկվիթի համար՝ ալյուր — 200 գր եղեգնաշաքար — 200 գր (կարող ենք նաև սպիտակ վերցնել) կակաո — 30 գր սոդա — 1 թ/գդ աղ — 1/4 թ/գդ ջուր — 240 մլ բուսայուղ — 80 մլ քացախ — 1 ճ/գդ սուրճ լուծվող — 1 թ/գդ լիկյոր — 1 ճ/գդ (սրճային կամ շոկոլադային) վանիլին — 1/3 թ/գդ Ջնարակի համար՝ սերուցք 30-35% յուղայնությամբ — 80 մլ շոկոլադ սև — 100 գր
Պատրաստման եղանակ Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարավազը, կակաոն, սոդան, աղը մաղով անցկացնում ենք, լցնում կաթսայի մեջ և խառնիչով խառնում: Ջուրը, սուրճը, բուսայուղը և քացախը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում, ինչից հետո լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և արագորեն խառնում:
Այս ամենից հետո ավելացնում ենք լիկյորն ու վանիլինը: Խմորը լցնում ենք 16-18 սմ տրամագծով յուղաթղթապատ և բուսայուղապատ ձևամանի մեջ և այն թեթևակի հարվածում ենք սեղանին, որպեսզի խմորը հավասարապես տարածվի ձևամանով մեկ:
Թխում ենք մոտ 40-45 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է: Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում, ավելացնում ենք կտրատած շոկոլադը, 5 վայրկյան թողնում, այնուհետև խառնում: Այնքան ենք խառնում մինչև զանգվածը դառնա համասեռ և փայլուն:
Այնուհետև տեղափոխում ենք սառնարան, որպեսզի սառչի: Ցանկության դեպքում ջնարակի մեջ կարող ենք ռոմ կամ կոնյակ ավելացնել: Պատրաստի շերտը սառեցնում ենք, ջնարակը թեթևակի հարում և տորթը ջնարակապատում: Կարող ենք ջնարակը տորթի վրա լցնել նաև տաք վիճակում: Ձևավորում ենք ըստ ճաշակի: