Բաղադրիչներ շաքարավազ — 1 բաժակ ալյուր — 1 բաժակ ձու — 4 հատ վանիլին — 1 տուփ Պատրաստման եղանակ Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։
Սպիտակուցները դանդաղ հարում ենք, ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։
Շարունակելով հարելը՝ ստացված պինդ զանգվածին գդալ-գդալ ավելացնում ենք դեղնուցային զանգվածը։
Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։ Ստացված խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և 20-25 րոպե թխում ենք 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը ջեռոցից հանում ու թողնում ենք, որ սառչի։ Բիսկվիթը պատրաստ է։ Այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել։