Շատ համեղ աղցան. Կանացի թուլություն…

Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին որևէ յուրահատուկ ուտեստով, ապա այս աղցանը ձեզ համար է։ Բաղադրիչներ Հավկիթ (պինդ խաշած)՝ 4-5 հատ Չոր պանիր՝ 200 գ Կրաբի ձողիկներ՝ 200 գ Եգիպտացորեն՝ 1 բանկա Սոխ՝ 1 հատ Մայոնեզ

Պատրաստումը

Խաշած հավկիթները մաքրում ենք, առանձնացնում դեղնուցն ու սպիտակուցը և առանձին քերում մանր քերիչով: Չոր պանիրը նույնպես անցկացնում ենք քերիչով: Կրաբի ձողիկները և սոխը կտրտում ենք խորանարդաձև:

Վերցնում ենք հարթ ափսե և շերտ-շերտ լցնում իրար վրա պահանջվող բաղադրիչները․ 4-5 սպիտակուց 100 գ չոր պանիր սոխ մայոնեզ 200 գ կրաբի ձողիկներ 0,5 բանկա եգիպտացորեն 100 գ չոր պանիր մայոնեզ 0,5 եգիպտացորեն մայոնեզ 4-5 դեղնուց Կարող եք պանրից մի փոքր պահել և վերջում քերել աղցանի վրա:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика