Հիվանդության ընթացքում մեր իմունիտետը սպառում է կուտակած վիտամիններն ու էներգիան, սակայն այդ ընթացքում օրգանիզմը պիտի պատշաճ գործի։Պարտադիր է օգնել օրգանիզմին պայքարել հիվանդության դեմ և նպաստել առողջացմանը։
Բոլոր բժիշկները խորհուրդ են տալիս շատ խմել, նաև օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ։Այս հյութը խորհուրդ է տրվում նաև այն մարդկանց, ում մոտ ախտորոշվել է քաղցկեղ, քանի որ այս ըմպեիքը կարող է վերականգնել էներգիան, լավացնել իմունիտետը, նաև մաքրել արյունը։Հյութը հեշտ է պատրաստվում, սակայն այն ունի մի փոքր թերություն․ այն այնքան էլ համեղ չէ։
Բայց խմելով՝ կհասկանաք, որ յուրաքանչյուր կումը մեծ արժեք ունի առողջության համար։Եթե զգում եք հոգնածություն, էներգիայի պակաս և դեպրեսիվ վիճակ, ապա այս ըմպելիքը հենց այն է, ինչ պետք է ձեզ․
բազուկ՝ 1 հատ
կիտրոն՝ 1 հատ
գազար՝ 1/2 կգ
նարինջ՝ 3 հատ
խնձոր՝ 3 հատ
մեղր՝ 1կգ
Ինչպես պատրաստել հյութը․
Պարզապես լվացեք բոլոր բաղադրիչները և դրեք բլենդերի մեջ։Արդյունքում կստացվի կարմրավուն երանգով հյութ, որն անհրաժեշտ է լցնել շշերի մեջ և պահել սառնարանում։
Հյութը տալիս է հրաշալի արդյունքներ, եթե խմեք օրական կես բաժակ՝ առավոտյան, դատարկ ստամոքսին։Եթե ամեն օր խմեք այս հյութը, արդեն 10 օրից կզգաք էներգիայի մեծ ավելացում, իսկ ձեր տրամադրությունը զգալիորեն կբարձրանա։
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։