Շաբաթը 1 անգամ նա գնում էր շուկա, իսկ տուն գալուց հետո՝ փակվում սենյակում․․․Մայրիկ, ո՞նց կարող էիր,առանց մեզ կոնֆետ
ես ուտում․․․Մի ընտանիքում կային շատ երեխաներ և մեծ ֆինան սական դժվարո ւթյուններ: Խեղճ կինը ստիպված էր առավոտից
գիշեր, գրեթե 24 ժամ աշխատել՝ եփել, լվանալ, մաքրել, երեխաներին ճլոտի տալ, բարկանալ ու անվերջ գանգատվել կյանքից:

Սակայն օրերից մի օր նա ուժասպառ եղած գնաց իմաստուն ծերունու մոտ, որ խորհուրդ հարցնի. ինչպե՞ս երեխաների համար լավ
մայրիկ լինել:Տուն վերադառնալիս կինն ընկել էր մտքերի մեջ:Այդ օրվանից նա կարծես այլ մարդ դարձավ:Գումար տանը չավելացավ,
երեխաներն էլ ավելի խելոք ու լսող չէին դարձել: Բայց մայրիկն այլևս չէր գոռում, չէր բար կանում, հաճախ ժպտում էր ու շոյում երե-
խաներին:

Շաբաթական 1 անգամ նա գնում էր շուկա, իսկ տուն վերադառնալով՝ փակվում սենյակում:Երեխաներին տանջում էր հետաքրքրա-
սիրությունը. տեսնես մայրիկն ինչ է անում: Մի օր նրանք չդիմացան ու խախտեցին մոր խոսքը՝ ի վերջո բացելով սենյակի դուռը: Ու
տեսան, որ մայրիկը թեյ է խմում ու կոնֆետ ուտում:
-Մայրիկ, ինչպե՞ս կարող էիր… առանց մեզ կոնֆետ ես ուտում…

-Երեխաներ, լուռ: Ես ձեզ համար բարի մայրիկ եմ պատրաստում:
Այնպես որ, հիշեք. որպեսզի ուրիշներին նվիրեք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է նախապատրաստվել: Որպեսզի երեխաներն ու ամուսի-
նը երջանիկ լինեն, նախ և առաջ պիտի երջանիկ լինի մայրիկը:
