«Նռան թևնոց»… մշտապես կլինի 2020 Ամանորի տոնական սեղանի իսկական զարդարանքը.

Առաջարկում ենք պատրաստել «Նռան թևնոց»՝ հավով աղցան, ստացվում է շատ համեղ և ախորժելի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

300գ եփած հավի կրծքամիս
300գ կարտոֆիլ
150գ սոխ
300գ բազուկ
300գ գազար
1 մեշ նուռ
50գ ընկույզ
մայոնեզ, աղ՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակ.

Եփել կարտոֆիլը, գազարը և բազուկը:

Սոխը մաքրել և մանր կտրատել, տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ: Հավի միսը մանր կտրատել և խառնել սոխի հետ: 2-3 րոպե շոգեխաշել: Համեմել աղով և պղպեղով:

Եփած բանջարեղենը անցկացնել քերիչով և աղով համեմել: Բազուկը խառնել մանր կտրատած ընկույզի հետ:Հարթ ափսեի մեջտեղում բաժակ դնել և սկսել հավաքել աղցանը:

Առաջին շերտը կարտոֆիլն է: Այն պատել մայոնեզով և դնել գազարի շերտը, այնուհետև հավի և բազուկի շերտերը: Ընդ որում յուրաքանչյուր շերտին պետք է մայոնեզ քսել:

Վերջում աղցանը պատել մայոնեզով և զարդարել նռան հատիկներով, հանել բաժակը և 1-2 ժամ թողնել սառնարանում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика