Լոգարանում և զուգարանում ամենակեղտոտ առարկաները մաքրել անհրաժեշտ է և պետք է դա պարբերաբար անել: Ինչպես գլուխ հանել այդ մաքրությունից՝ կպատմենք ստորև․
Իրերի մաքրում լոգարանում
1. Ատամի խոզանակներ և դրանց հենարան:
Ատամի խոզանակը միկրոբներից մաքրելու համար այն սուզիր քացախի մեջ և թող մեկուկես ժամ: Իսկ ատամի խոզանակների հենարանը շատ լավ մաքրում է սպասք լվալու սովորական միջոցը: Իհարկե, մի մոռացիր, որ ատամի խոզանակը պետք է փոխել 3-4 ամիսը մեկ:
2. Լոգանքի սպունգ:
Հիգինեայի այդ իրի վրայի վնասակար միկրոբները վերացնելու համար մեկ ժամով այն սուզիր քացախի լուծույթի մեջ (տաք ջուր և քացախ 1:1 համամասնությամբ):
3. Ածելի:
Ածելու շեղբը ամենից լավ սպիրտով կարելի է մաքրել:
4. Զուգարանակոնքի խոզանակ:
Զուգարանակոնքը մաքրելուց հետո խոզանակն ախտահանիր սպիրտով և 10 րոպեով թող լուսանկարում ցուցադրված դիրքում: Հետո լվա հոսող ջրի տակ և խոզանակի հենարանը սպիրտով սրբիր:
5. Վանտուզ:
Վանտուզի մաքրության համար պայքարում ևս սպիրտը կօգնի:
Զուգարանի և լոգարանի ամենակեղտոտ առարկաները մաքրելու մասին ավելի մանրամասն տես այս հոլովակում: