Նամակ ուղղված այն կանանց, ում երբևէ լքել են…

Մեր կյանքի ինչ-որ ժամանակահատվածում յուրաքանչյուրս էլ ունեցել ենք հիասթափություն։ Չնայած դա միշտ է թվում անելանելի ու հավերժական, բայց ժամանակն իրականում կարողանում է ջնջել ամեն ինչ։

Այս բաց նամակը գրվել է կնոջ կողմից, ով հոգնել էր տեսնել, թե ինչպես են իրենց լավը համարող տղամարդիկ լքում իրականում իրոք շատ լավ կանանց։ Նա իրականում իրոք շատ խելամիտ մեկնաբանություն է հաղորդել ու դիմել է կանանց․

«Թանկագին կանայք, տղամարդիկ անընդհատ փորձում են մեր կյանք խցկել իրենց օրենքներն ու մեր պահվածքի փոփոխություն սերմանել, նրանք հաստատում են, որ կինը պետք է գլուխը կախ հետևի և ենթարկվի տղամարդու կամակորություններին, ցանկություններին ու պահանջներին։ Եթե մենք մեզ չենք կարողանում այդպիսին տեսնել, ինչպիսին նրանք են ցանկանում, ապա միանգամից դառնում ենք անհամապատասխան կնոջ կերպար։

Դուք սիրահարվում եք, տալիս նրան ամբողջ սերը, հոգատարությունը, քնքշանքը, իսկ հետո մնում կոտրած տաշտակի մոտ, քանի որ նրա կյանքում հայտնվում է մեկ այլ կին, որը կարողանում է իրականացնել նրա մտքերն ու ցանկությունները։

Դա սարսափելի է, քանի որ դուք հիմա կոտրված եք ու ձեռնունայն։ Բայց փորձեք հասկանալ, որ այն տղամարդը, ով ձեր ողջ նվիրվածությունը չի գնահատել, ուղղակի արժանի չէ ձեր տառապանքներին։ Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ, հարգեք ձեր մարմինը և հետո կկարողանաք գտնել արժանի տղամարդու, ով կհարգի ու կսիրի ձեզ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика