Յուրօրինակ բաղադրատոմս. Համեղ փախլավաներ…

Բաղադրիչներ Լցոնի համար՝

ընկույզ — 250 գ շաքարի փոշի — 250 գ դարչին — 0,5 թ/գ մեխակ — 1 պտղունց

Օշարակի համար՝

շաքարավազ — 200 գ ջուր — 200 մլ հյութ կիտրոնի — 1 ճ/գ Խմորի համար՝ ձու — 1 հատ կաթ — 200 մլ կարագ — 50 գ աղ — 1 պտղունց ալյուր — 500 գ Բակլավային քսելու համար՝ ձվի դեղնուց — 1 հատ ջուր — 1 թ/գ կարագ — 50 գ Շերտերին քսելու համար՝ կարագ — 100 գ

Պատրաստման եղանակը

Լցնում ենք ալյուրը, ավելացնում աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն:

Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը: Խմորը 10 րոպե հունցում ենք, պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա: Այնուհետև խմորը բաժանում ենք 20 միանման մասերի և ծածկում սիբիչով: Վերցնում ենք առաջին խմորը և օվալաձև բարակ գտնակում: Բացված շերտին հալեցրած կարագ ենք քսում: Նույնը կրկնում ենք մյուս խմորների հետ:

Պատրաստում ենք լցոնը:

Ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:

Մետաղական ձողի (կամ մատիտի) օգնությամբ, փաթաթում ենք շերտը: Ահա այսպես: Այժմ հավաքում են խմորը ձողի վրա ահա այսպես: Ձողը հանում ենք և խմորի ծայրերը ներս մտցնում: Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները: Ձվի դեղնուցն ու 1 թ/գ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Բակլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:

Պատրաստում ենք օշարակը:

Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք՝ հովանա: Բակլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի: Ահա և վերջ: Վայելում ենք: Հրաշք բակլավա, որը կդառնա մեր սեղանի զարդը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика