Աղցան «Մարիա»՝ հրաշալի ուտեստ, որը դուր է գալիս բոլորին։ Այն կարող եք մատուցել և տոնական սեղանին, և առօրյա ընթրիքի ժամանակ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
ծովախեցգետնի ձողիկներ՝ 50գ
սխտոր՝ 1 պճեղ
թարմ վարունգ՝ 1 հատ
ձու՝ 4 հատ
ապխտած հավի բուդ՝ 0,5 հատ
մայոնեզ՝ 0,5-1 ճ․գ․
Պատրաստման եղանակ․
Նախ և առաջ կտրատել ծովախեցգետնի ձողիկները, ցանկալի է երկարությամբ։ Այդպես աղցանի տեսքը կլինի ավելի օրիգինալ և գրավիչ։Եփել ձուն, մաքրել և անցկացնել քերիչով։
Թարմ վարունգի եզրերը կտրել, իսկ հիմնական մասը կտրատել ձողիկների։Հանել բդիկի ոսկորը, նույնպես կտրատել։
Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ, ճզմել սխտորն ու լցնել մայոնեզը։Խառնել գդալով, աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ և զարդարել ծովախեցգետնի ձողիկի կտորներով։
Բարի ախորժակ։