Առաջարկում ենք ձմռան համար պատրաստել խաղողի մուրաբա, որպիսի կարողանաք վայելել այս համեղ և օգտակար միրգը՝ նույնիսկ սառը եղանակին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
խաղող՝ 2կգ
վանիլին
ջուր՝ 0.4լ
շաքարավազ՝ 1.4կգ
կիտրոնաթթու՝ 2գ
Սկսում ենք պատրաստել.
Խաղողի հատիկները պոկում ենք, լվանում և չորացնում:
Կաթսայի մեջ ջուր ենք տաքացնում և լցնում խախղողը: 1 րոպե անց հանում ենք խաղողի հատիկները և լցնում սառը ջրի մեջ:
Պատրաստում ենք օշարակը. կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը: Հասցնում ենք եռման աստիճանի և եփում՝ մինչ շաքարավազի լուծվելը: Խաղողի հատիկները լցնում ենք պատրաստի օշարակի մեջ և թողնում 7-8 ժամ:
Դրանից հետո կաթսան դնում ենք կրակին, հասցնում եռման աստիճանի և եփում 10 րոպե՝ թույլ կրակի վրա: Դրանից հետո թողնում ենք խաղողը ևս 8 ժամ:
Խաղողը կրկին եփում ենք 10 րոպե և պահում 8 ժամ:
Երրորդ անգամ եփելու ժամանակ ավելացնում ենք վանիլինն ու կիտրոնաթթուն: Մուրաբան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված բանկաների մեջ և փակում:
Բարի ախորժակ: