Ընկույզով տորթ Բաղադրիչներ կոճապղպեղ (имбирь) — 0.5 թ/գդ դարչին — 1 թ/գդ կարագ — 125 գր ընկույզ — 150 գր սոդա — 1 թ/գդ կեֆիր — 250 մլ բուսայուղ — 1 թ/գդ ալյուր — 320 գր շաքարավազ — 200 գր ձու — 1 հատ
Պատրաստման եղանակ Շաքարավազն ու ալյուրը խառնում ենք, ավելացնում կարագն ու ձեռքերով փշրանքներ ենք ստանում: Փշրանքներից 150 գր առանձնացնում ենք: Մնացած խմորի մեջ ավելացնում ենք համեմունքները: Սոդան լցնում ենք կեֆիրի մեջ և խառնում:
Խմորի մեջ ավելացնում ենք 1 ձուն, կեֆիրը, մանրացրած ընկույզները և լավ խառնում ենք: Թաղանթապատ ձևամանի մեջ մի փոքր կարագ ենք քսում և լցնում խմորը:
Այնուհետև ցանում ենք մի կողմ դրած փշրանքները: Թխում ենք նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 60 րոպե:
Ահա և վերջ: Համեղ ու ոչ ստանդարտ տորթ վայելելու ժամանակն է