Այս բույսը չափազանց օգտակար է սակավարյունության դեպքում, այն նվազեցնում է սթերիսի վատ ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:
Կանաչ եղինջի առավելությունները
Հիմնական բուժիչ հատկություններից մեկն այն է, որ եղինջը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Եղինջը նաև. պաշտպանում է լյարդը, պաշտպանում է մարսողական համակարգը, արագացնում է նյութափոխանակությունը, լավացնում է աղիների աշխատանքը, կարգավորում է արյան շրջանառությունը և այլն:
Եղինջը նպաստում է նաև օրգանիզմից՝ կուտակված տոքսինները դուրս բերելուն:
Կանաչ եղինջի արտաքին կիրառում:
Մաշկի խնամքի հարցում եղինջն օգնում է ազատվել բշտիկներից, կարմրությունից, հերպեսից: Այն կարելի է օգտագործել նաև գլխամաշկի հետ կապված խնդիրներից ազատվելու համար, օրինակ՝ թեփից, մազաթափությունից:
Ինչպես պատրաստել եղինջից ըմպելիք:
Բաղադրիչներ.
3թ.գ. չորացրած եղինջի տերև
0,5լ ջուր
Եռացրեք ջուրը:
Ջուրը լցրեք եղինջի վրա:
Թողեք 10 րոպե, քամեք և խմեք:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։