Այսօր ներկայացնում ենք անմահական համեղ ուտեստի բաղադրատոմս: Ամեն ինչ շատ պարզ է, բայց ստացվում է չափազանց ախորժելի և անուշաբույր:
1Անհրաժեշտ բաղադրիչներ.
շերտավոր խմոր՝ 400գ
մայոնեզ
երշիկ՝ 100գ
պինդ պանիր՝ 130գ
կանաչի՝ ըստ ճաշակի
ձու՝ 1 հատ
քունջութ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակ.
Գրտնակել շերտավոր խմորը:Ամբողջ մակերեսին մայոնեզ քսել:
Քերիչով անցկացնել պանիրն ու երշիկիկը: Լցնել նաև մանրացրած կանաչին:
Ռուլետի պես փաթաթել և կտրատել:
Փոքր ռուլետները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
Հարած դեղնուց քսել, քունջութ ցանել և ուղարկել մինչև 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը:
Թխել 15 րոպե:
Բարի ախորժակ: