Մռայլ ու անձևոտ օր էր. Լույսը անջատեցի ու պառկեցի քնելու. Հանկարծ այտիս մի փափուկ բան զգացի…

Անջատեցի լույսը և պառկեցի քնելու: Հանկարծ գիշերվա կեսին այտիս ինչ-որ փափուկ բան սահեց: Վախեցա: Միացրեցի լույսը:

Տեսնում եմ, հենց աչքերիս մեջ նայում է սիրունիկ փոքրիկ կատու:Տարա խոհանոց: Կաթ լցրեցի: Միս տվեցի: Փոքրիկը կերավ, գոհ մլավեց և սկսեց մռմռալ:

Ուշադիր նայեցի, հասկացա, որ տան կատու չէ: Շատ կեղտոտ էր:

Տարա լոգարան, սկսեցի լողացնել ցնցուղով: Զարմանալի էր, բայց փիսիկն իրեն շատ հանգիստ էր պահում:

Հետո ծածկոց վերցրեցի, փռեցի գետնին, որ փափուկ տեղ ունենա քնելու:Գնացի քնելու, բայց կիսաքնած վիճակում զգացի, որ եկել է կողքս:

Գիշերը երազ տեսա և Միա անունը՝ կատվի համար:

Առավոտյան արթնացա, ասացի, որ իրեն լավ պահի և վազեցի աշխատանքի: Եկա տուն, իսկ ինձ դիմավորում են…այնքան ջերմացավ հոգիս…

Այդպես էլ սկսվեց իմ ու Միայի համատեղ կյանքը…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика