Շագանակագույն և սպիտակ բրնձի միջև եղած տարբերության շուրջ պտտվում են շատ լեգենդներ և ենթադրություններ: Ոմանք հավատում են, որ շագանակագույն բրինձը ավելի օգտակար և համեղ է սպիտակ բրնձից:
Մյուսները կարծում են, որ չի կարելի ուտել չմշակված մթերք, քանի որ այն կարող է վնասել առողջությունը: Պարզենք, թե ինչպես ընտրել ամենաօգտակար բրինձը:
Ինչքա՞ն օգտակար է բրինձը…
Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է չօգտագործել սպիտակ բրինձ, արյան շաքարի բարձրացումը կանխարգելու նպատակով: Գիտնականներն անցել են հետազոտությունների շարք, որում մասնակցել են 14 մարդիկ Մի քանի ամսվա ընթացքում նրանք փորձարկեցին բրնձի 11 տեսակ, որոնց թվում էին նաև սպիտակ և շագանակագույն բասմաթի սորտը:
Համեղ բրնձով ճաշից հետո, փորձարկող մասնակիցների մոտ չափեցին արյան գլյուկոզայի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ շագանակագույն բասթամի բրինձը գլիկեմիկ ինդեքսի միջին սնունդ է, միևնույն ժամանակ, սպիտակ բրինձը ցածր ինդեքսով սնունդ է:
Ինչպես նաև շագանակագույն բրնձում հայտնաբերել են մեծ քանակության ֆիտինաթթու: Սպիտակ բրնձում այն պարունակվում է մինիմալ քանակությամբ: Արդյունքում անհրաժեշտ է ասել, որ սպիտակ բրինձն ավելի սնուցող է քան շագանակագույնը: