Մոտեցա դրամարկղին ապրանքների համար վճարում անելու. Հանկարծ դիմացիս կանգնած կինը իմ ապրանքները իր պայուսակի մեջ դրեց…

Երեկ ուշ երեկոյան տուն էի վերադառնում աշխատանքից, երբ հիշեցի, որ տան համար բավականին շատ բան է պետք. և տնտեսական ապրանքներ, և սնունդ:

Մտա մոտակա սուպերմարկետը: Ի զարմանս ինձ, բավականին շատ մարդ կար:Վերցրեցի սայլակը և սկսեցի արագ-արագ վերցնել անհրաժեշտ ամեն ինչ:

Մոտեցա դրամարկղին և սկսեցի դատարկել սայլակը: Մինչև գանձապահը անցկացնում էր ապրանքներս և դնում մի կողմ, ես շարունակում էի հանել սայլակից մնացած գնումներս:Եվ հանկարծ տեսնում եմ, որ ինձանից առաջ կանգնած կինը դնում է իր տոպրակի մեջ նույն ապրանքները, ինչ որ ես էի վերցրել:

Նույն մայոնեզը, թխվածքաբլիթները, հյութը: Դե մտածում եմ, որ ակցիա էր, երևի բոլորն էլ գնում են:

Շարունակում եմ հանել սայլակիս ապրանքները, երբ տեսնում եմ, որ կինը շարունակում է իր տոպրակի մեջ լցնել…իմ գնումները:

Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ իմ սիրելի կոնֆետը հայտնվեց նրա տոպրակի մեջ:Դա ինձ շատ բարկացրեց: Մի՞թե կարելի է այդքան անամոթ լինել: Ես որոշեցի չլռել և շատ բարկացած բարձր ձայնով ասացի.

Տիկին, ի՞նչ եք անում: Դա իմ ապրանքն է, ինչու՞ եք անամոթաբար վերցնում: Դուք լրիվ կորցրե՞լ եք ձեր խիղճը:

Похожее изображение

Կինը նայեց ինձ և մի կերպ զսպելով ծիծաղը՝ պատասխանեց.

Ընկեր ջան, ձեր ապրանքը ոչ մի տեղ չի կորի: Ես այս խանութի ադմինիստրատորն եմ, օգնում եմ գանձապահին, որ հերթը արագ առաջ գնա:

Օգնում եմ նաև ձեզ, իսկ դուք այստեղ կանգնած գոռգոռում եք:

Իմ հետևում հերթի մեջ բոլոր կանգնածները սկսեցին բարձր ծիծաղել: Ես այնքան ամաչեցի: Արագ վերցրեցի տոպրակներս և հեռացա խանութից: Որոշել եմ այլևս չմտնել այդ սուպերմարկետ, չնայած ոչ մի վատ բան չեմ արել, միևնույնն է, ինձ անհարմար եմ զգում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика