Մի օր փոքրիկ տղան հարցրեց մորը, թե ինչու է ճակատագիրն այսքան անարդար. Մոր պատասխանը պետք է իմանան բոլորը…

— Մայրիկ, ինչո՞ւ է ճակատագիրն այսքան անարդար, ինչո՞ւ են ոմանք գեղեցիկ, իսկ ոմանք` տգեղ, ոմանք խելացի, իսկ մյուսները`տգետ, մի մասը հարուստ, մյուսներն`աղքատ:

— Որդ՛իս, դա մենք չենք որոշում:Երբ մարդըով լույս աշխարհ է գալիս, Աստված նրա հետ կապված պլաններ է ունենում: Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում…

— Մամ, իսկ ինչո՞ւ են մարդիկ այսքան անհավասար:

— Ի սկզբանե կյանքն էլ, աշխարհն էլ տղաս, անհավասար են եղել… Հիշի՛ր, բոլորն են վաճառվում…

Մենք էլ բացառություն չենք կազմում… Բոլորս անխտիր, չնայած, որ դա չենք նկատում, մենք դա անում ենք անգիտակցաբար Ինչ-որ տեղ, ինչ-որ ձև, ինչ-որ մեկին, ինչ-որ եղանակով… Աննկատ, բայց վաճառվում ենք և դա միայն Աստված է նկատում…

Մի բան էլ հիշիր, եթե երբևէ քեզ ասեն, որ առանց քեզ ապրել չեն կարող, չհավատա՛ս… Կարող են, որովհետև ապրում են…

— Մայրիկ, բայց ես չեմ ուզում վաճառվել…

— Դա ոչ ոք չի ուզում… Երբեմն կյանքը ստիպում է անել բաներ, որոնք ասում էինք, որ երբեք չենք անի… Դու դա հետո կհասկանաս…

Երբ անցնես կյանքի դժվարությունների միջով… Նրա մատուցած դառն ու ցավոտ անակնկալների միջով…

Հենց այդպես դու կսովորես ուժեղ լինել, հավատալ ինքդ քեզ… Բայց հիշի՛ր, ինչ էլ լինի, ուր էլ լինես, Աստծուն երբեք չմոռանա՛ս… Եթե նա քեզ հետ է, թքած ունեցիր, թե ինչ կասեն մարդիկ…

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика