Մի օր սիրելի ամուսինս ինձ ասաց, որ ինքը աշխատում է, հոգնում է, իսկ ես ոչինչ չեմ անում․ Չդիմացա ու այնպիսի դաս տվեցի նը-
րան, որ երբեք չի մոռանա․․․Մայրս միշտ ասում էր, որ տանը գործ չանեմ, մինչ ամո ւսինս չի եկել: Նա կմտածի, որ ոչինչ չեմ անում,
իսկ տունն ինքն իրեն է կարգի բերում: Ես չէի հավատում, մինչև…
Մի օր միասին զրուցում էինք, և թեթև լեզվակռիվ սկսվեց.
-Ես ավելի շատ եմ հոգնում, քան դու, քանի որ ավելի ուշ եմ վերադա ռնում տուն:

Ես ասացի.
-Հետո ինչ,մինչ դու ճանա պարհին ես, ես տունն եմ կարգի բերում:
-Դե ինչ ես ասում, դու ոչինչ չես անում: Երբ գալիս եմ տուն, դու հեռախոսով ես զբաղված:
-Հաա՞…իսկ ըստ քեզ, ո՞վ է մաքրում տունը: Սպասուհի դեռ չունենք:

-Բայց տունը առանց այն էլ մաքուր է, այստեղ բան չկա անելու:
-Դե լավ: Այսուհետ ոչինչ չեմ անի, կգամ աշխա տանքից և կհանգս տանամ: Տեսնեմ, թե ինչպես է տունը մաքուր մնում:
Անցնում է 3 օր: Լվացարանը, սանհանգույցը,սալիկներն արդեն կեղտոտ են: Հատակը փոշոտ և փշուրոտ է: Ամուսինս դժգոհ է, բայց
լռում է:Պետք է նշեմ,որ մեզ հետ ապրում են ամուսնուս ծնողները: Հայրն անդադար ամեն ինչ իրար է խառնում, նրան չի լինի փոխել,
իսկ մայրը՝ հաշմանդամ է: Այդ պատճառով էլ բոլոր գործերն ինձ վրա են:

Անցնում է մի շաբաթ, հատակներին հնարավոր չէ նայել, փոշու հաստ շերտ է գոյացել:Ամուսինս դեռ ոչինչ չի ասում: Անցնում է եր-
կու շաբաթ:
-Լավ, ներիր: Ուզու՞մ ես, միա սին կարգի բերենք տունը:
Այդ օրվանից հերսություն չեմ անում, միևնույնն է, չի գնահատվում: Այժմ տան գործերն անում եմ միայն ամուսնուս ներկայությամբ,
և նա միանում է ինձ:
