Ծնողներս բաժանվել են, երբ 10 տարեկան էի: Այդ ժամանակ հաjրս ինձ ու մորս տվեց բնակարանը այն պայմանով, որ ալիմենտներ չի վճարելու: Դա ձեռնտու էր բոլորին:
Եվ վերջ, հայրս անհետացավ մեր կյանքից, նա մեկնեց Մոսկվա և մնաց այնտեղ իր նոր ընտանիքի հետ: Հայտնվում էր միայն այն ժամանակ, երբ իրեն ինչ-որ բան էր պետք:
Երբ դարձա 20 տարեկան, մահացավ մայրիկս: 4 տարի ապրեցի միայնակ, այդ ընթացքում հայրս երբեմն գալիս էր Հայաստան և մնում էր իմ տանը:
Ընդհանուր առմամբ, ծնողներիս բաժանվելուց հետո հորս երևի 20 անգամ չեմ տեսել:Հետո ամուսնացա, արդեն ունեմ մեծահասակ երեխաներ: Ավագ որդիս 15 տարեկան է: Երեխաներս չեն ճանաչում հարազատ պապիկին…
Մենք ապրում ենք ամուսնուս տանը, իսկ իմ բնակարանն այս ամբողջ ընթացքում վարձով էի տալիս: Այն հիմա ոչ մեկի պետք չէ, իսկ կոմղմնակի եկամուտը մեզ չի խանգարի:
Մի ամիս առաջ զանգեց հայրս և ասաց, որ գալիս է Հայաստան, հարցնում էր, ինչպես պայմանավորվենք, որ վերcնի տան բանալին:
Ես էլ ասացի, որ հիմա այնտեղ մարդիկ են ապրում, փոքր երեխա ունեն, չեմ կարող նրանց անսպասելի խնդրել ազատել տունը: Նա այդ պահին լռեց, բայց երբ եկավ, իսկական սկանդալ սարքեց:
Նա գոռում էր և ասում, որ դա իր բնակարանն է, և ես պարտավոր եմ այն տալ իրեն: Ինչու՞ պիտի նրան տամ այն, ինչ օրենքով իմն է:
Առավել ևս, մենք երեք երեխա ունենք, որդիս հետագայում կարող է այնտեղ ապրել:Հայրս այդ օրվանից ոչ եկել է, ոչ էլ զանգել: Հույս ունեմ, որ դա մեր վերջին հանդիպումն էր: