Մի օր անապատում 2 ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակեց, մյուս ընկերը ոչինչ չասաց և միայն մի բան գրեց ավազին․․․Իմաս-
տուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը։Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց:
Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.

«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ:Նա ով ապտակ էր
ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա,
ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց:

-Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր, իսկ հիմա քարի վրա ինչու՞
Ընկերը պատասխանեց.
-Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն:Իսկ երբ մեզ լավություն են անում,
պետք է քարի վրա գրենք, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
