Մի օր ամուսինս որոշեց հաշվել, թե օրական քանի գործ է անում իր «տանը պարապ» կինը․․․Յուրաքանչյուր կին գիտի, որ մայր ու
կին լինելը՝ դժվար գործ է: Տղամարդիկ չեն գիտակցում դժվարության մակարդակը, ու հետևաբար չեն մասնակցում կանացի պար-
տականություններին:

Շատերը նույնիսկ բացասաբար են արտահայտվում տնային տնտեսուհիների հասցեին՝ ասելով, թե նրանք հանգիստ ապրում են ու
գումար չեն վաստակում՝ չպատկե րացնելով, թե այդ նույն կանայք օրական որքան շատ գործ են անում:Մի օր մի տղամարդ որոշեց
մնալ տանը ու հետևել կնոջը՝ հասկանալու համար, արդյոք դժվար է կին ու մայր լինելը թե ոչ…
Նրանք ունեին երեք փոքրիկ երեխա: Ընտանիքի հայրը ամբողջ օրը զբաղեցրել էր սենյակում դրված բազկաթոռը, որ լիարժեք ցանկ
կազմի:Օրվա ընթացքում նրա կինն արեց հետևյալը.

- 106 անգամ օգնեց երեխաներին բացել/փակել դուռը;
- 16 անգամ հագցրեց նրանց կոշիկներն ու հողաթափերը;
- 30 անգամ հագցրեց երեխաներին;
- 94 անգամ ասաց «չի կարելի»;
- 11 անգամ կերակրեց նրանց;
- 19 անգամ լվաց երեխաների ձեռքերը, դեմքն ու մաքրեց քիթիկները;
- 16 անգամ նստեցրեց գիշերանոթին;
- 170 հարցի պատասխանեց;
- տան մեջ քայլեց մոտ 10 կիլոմետր:

Բացի մայրական գործերից զբաղվեց նաև կենցաղային հարցրեով: Մի քանի տեսակի սնունդ պատրաստեց՝ և ընթրիք, և երեխանե-
րի համար ապուր ու շիլա, 4 անգամ միացրեց լվացքն ու կախեց ամբողջը, 6 անգամ լվաց ափսեները,փոխեց անկողինները, խանութ
գնաց և այլն:

Տղամարդը շոկի մեջ էր:Ու այդքանից հետո ո՞ր տղամարդը կցանկանա դեկրետ գնալ ու զբաղվել այդ ամենով: Այնպես որ, հարգելի
տղամարդիկ, հարգեք ու գնահատեք ձեր կնոջ չարչարանքը: Թեկուզ շատ բան մնում է աննկատ, բայց եթե ձեր կինը դադարի անել
այդ ամենը, չեք ճանաչի ոչ ձեր երեխաներին, ոչ էլ տունը…
