Երեկ մետրոյով գնում էի կենտրոն: Նայում էի նստած մարդկանց, երբ վագոն մտավ մոտ 24-25 տարեկան մի երիտասարդ: Նիհար, բարձրահասակ, նորաոճ բաճկոնով: Հագին ճաշակով տաբատ և կոշիկներ: Երևում էր, որ հագուստի համար գումար չի խնայում:
Բայց մի բան աննկատ չմնաց. երիտասարդի կեղտոտ, վաղուց չլվացած մազերն ու աչքերի տակ մեծ մուգ շրջանները:Հերթական կանգառում ներս մտավ մի ուրիշ երիտասարդ՝ շատ առանձնացող արտաքինով: Նրա հագուստից կրում են մեր քաղաքում հազարավոր մարդիկ, ընդհանուր առմամբ կոկիկ և մաքուր էր:
Նույնիսկ ավելի լավ տեսք ուներ, քան այն մի տղան:Անսպասելի, բայց շատ համարձակ նա սկսեց քայլել վագոնում՝ A4 չափի թուղթ բռնած, որի վրա գրված էր.
—Ես խուլ և համր եմ: Ուզում եմ սովորական մարդ դառնալ: Օգնեք:
Ուղևորներից շատերը նրան գումար էին տալիս:
Երբ «հերթը» հասավ այն գեղեցիկ հանգնված երիտասարդին, նա կիսաքնած էր: Խուլ տղան հատուկ կպավ ոտքով նրա ծնկին: Երիտասարդը բացեց աչքերը, կարդաց գրածը և սկսեց փորփրել պայուսակը:Հետո թուղթ ու գրիչ հանեց և սկսեց ինչ-որ բան գրել:
Կարդալով դա՝ խուլ ու համր տղան քիչ էր մնում սկսեր խոսել և լսել: Նա կախեց գլուխը և հեռացավ վագոնի մյուս կողմը:
Թղթի վրա գրված էր «Ես 23 տարեկան եմ, և ես բացահայտում եմ կեղծքիները: Օգնենք միմյանց»: Երբ երիտասարդի կողքին նստած տղամարդը հարցրեց, թե ինչումն է բանը, նա պատասխանեց, որ արդեն 2 տարի զբաղվում է պրակտիկ հոգեբանությամբ, իսկ «խուլ ու համր» տղան շատ վատ է ստում: