Մի քանի կոմպլեկտ ձեռագործ հագուստ գործեցի ու նվիրեցի թոռնիկիս, իսկ հարսս․․․Նրա վերաբերմունքը ինձ ուղղակի ապշեցրեց։
Երբ որդիս փոքր էր, նրա համար հաճախ էի հագուստ գործում։ Դա իմ տարերքն է, մեծ սիրով եմ գործում,ու առանց համեստություն
անելու կարող եմ ասել, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում։
Երբ տղաս ամուսնացավ, նրանց համար մեծ գեղեցիկ ծածկոց գործեցի։ Քանի որ աշխ ատում եմ, մի քանի ամիս պահանջվեց գործը
ավարտին հասցնելու համար։ Բայց հարսս ուրիշ կարծիքի էր, նա ասաց, որ արդեն ունի ծածկոց, բայց ընդունեց նվերս ու ուղարկեց
պահարանը, որ գուցե մի օր պետք գա։

Ծած կոցը մինչ օրս էլ դրված է պահարանում․․․ Արդեն 4 տարի։Վերջերս չքնաղ աղջ նակի տատիկ դարձա։ Ուրախու թյանս չափ ու
սահման չկար։ Բնական է, ես ու ամուսինս նրանց գումարային նվեր արեցինք, որպեսզի կարողանան փոքրիկի համար անհրաժեշտ
որոշակի իրեր գնել, բայց որոշեցի նաև հագուստ գործել, որպեսզի կարողանամ սիրտս ու հոգիս ներդնել։
Համացանցում հաճախ եմ դիտում լուսանկարներ, որ նորաձև իրեր գործեմ։ Վերց րեցի թելերը ու սկսեցի։ Այնքան կոկիկ ու քնքուշ
հագուստ ստացվեց․ բլուզներ, կոմբի նեզոն, գլխարկներ, գուլպ աներ։ Ինչ ասես, գործեցի։ Դասավորեցի տոպրակի մեջ ու ուրախ-
ուրախ զանգեցի հարսիս, տեղյակ պա հեցի, որ պատրա ստվում եմ հյուր գնալ ։Լսելով նվերի մասին՝ հարսս զարմացած նայեց ինձ,
վեր-ցրեց տոպրակը, բացեց ու ․․․ անկեղծ ասած, նրա ռեակցիայից մարմնովս դող անցավ։

—Մենք լավ հագուստ ունենք, ես գործած իրեր չեմ հագցնում երեխայիս, դրանցից նա շոգում է։ Համ էլ հո մենք աղքատ չենք, կարող
ենք ամեն ինչ գնել։ Խնդրում եմ, վերցրու, ով ունի կարիքը, իրեն էլ նվիրի։
Ինձ այնքան տխրեցրեց նրա վերաբերմունքը։ Եկա տուն ու քանդեցի ամբողջ գործածս, թելերն էլ ուղարկեցի պահարանիս ամենա-
հեռու անկյունը․․․
