Երբ երիտասարդ ընտանիքում երեխա է ծնվում, շատ տատիկներ սկսում են իրենց օգնությունն առաջարկել երեխայի խնամքի և դաստիարակության հարցում։
Սակայն շատ դեպքերում այս ֆոնի վրա կոնֆլիկտներ են առաջանում, քանի որ նրանք չեն հետևում ծնողների ժամանակակից սկզբունքներին։EnterTrain-ը ուսումնասիրել է այն պատճառները, թե ինչու երեխաներին պետք է հենց իրենց ծնողները դաստիարակեն։
1. Երեխաների խնամքի հնացած մեթոդներ
Առաջ երեխաներին տաք ջրով էին լողացնում՝ 37 աստիճան, իսկ հիմա կոփում են դեռ առաջին օրերից և լողացնում են 33-34 աստիճան ջրում։
Առաջ երեխաներին կովի կաթ էին տալիս և հյութեր, հիմա գոյություն ունեն կաթնային խառնուրդներ, առաջ սովորեցնում էին, որ պետք է պինդ բարուրել, ինչը հիմա անընդունելի է համարվում։
Ի՞նչ անել. մի վախեցեք վիճել և բացատրել, որ հիմա կյանքը շատ է փոխվել և այն, ինչն առաջ ճիշտ է համարվել, հիմա անիմաստ է դարձել։ Պայման դրեք, որ եթե տատիկն ուզում է մասնակցել երեխայի խնամքին, ուրեմն պետք է դա անի ժամանակակից կանոններով։
2. Երբ առաջ են մղում դաստիարակության իրենց մոդելը
Դաստիարակության այն մեթոդները, որոնք ընդունված են եղել 30 տարի առաջ, բավական տարբերվում են ներկայիս մեթոդներից։ Այսօրվա տատիկներին և պապիկներին խիստ պայմաններում են պահել։
Այն ժամանակ գտնում էին, որ երեխային չի կարելի ձեռքին սովորեցնել. կլացի և կհանգստանա։ Այդ պատճառով էլ նրանք մինչ օրս չեն ընդունում երեխայի նկատմամբ ջերմության և սիրո դրսևորումների կարևորությունը։
Ի՞նչ անել. Ծնողները պետք է հստակ ձևակերպեն իրենց երեխայի հետ շփվելու կանոնները և եթե դրանք տարածվում են մի տատիկի վրա, ապա մյուս տատիկի վրա նույնպես պետք է տարածվեն և բոլոր նրանց վրա, ովքեր մասնակցում են երեխայի դաստիարակությանն ու խնամքին։
3. Երեսառածություն
Տատիկները սիրում են երես տալ երեխաներին։ Օրինակ, ընտանիքում, որտեղ մեծանում է էրեխան, կարող է ընդունված լինել, որ բոլորն իրենց հետևից հավաքում են իրենց ամանները։ Իսկ տատիկի մոտ գտնվող երեխան կարող է լսել, որ դա անել պետք չէ, մեծերն ամեն բան կանեն իր փոխարեն։ Այդպես երեխան սկսում է չհասկանալ, թե ինչու են իրենից տարբեր բաներ պահանջում։
Ի՞նչ անել. պետք է պայմանավորվել և բացատրել, թե ինչն են ծնողները ընդունելի համարում և ինչն է արգելված։
4. Ընտանեկան կյանքի վերահսկում
Երեխայի խնամքի հարցում օգնելով՝ տատիկը կարող է ակամայից սկսել խառնվել ձեր անձնական կյանքին։ Նրան սկսում է հետաքրքել ամեն բան. ինչ եք պատրաստում, ինչ գնումներ եք կատարում, ուր եք գնում։Ի՞նչ անել. սովորեք սահմաններ գծել։ Երբ նոր ընտանիք է ձևավորվում, պետք է կարողանաք հասկացնել ձեր մորն ու սկեսուրին, որ կան սահմաններ, որոնք նրանք անցնել չեն կարող։
5. Ծնողների հեղինակության վիժեցում
Ավագ սերունդը սովորաբար երեխաների դաստիարակության իր հայացքներն ունի և դա բարձրաձայնում է թոռների մոտ։ Օրինակ, երեխաներն իրենց վատ են պահում, մայրը պատժում է և այդտեղ նրանց միջև կանգնում է տատիկը և ասում. «Մի լսեք մայրիկին, այդպես եք ուզում, այդպես էլ արեք»։
Հեղինակությունն ընկնում է, երեխաները տեսնում են, որ իրենց ծնողին նկտողություն են անում և իրենք էլ կարևորություն չեն տալիս այլևս նրանց խոսքին։Ի՞նչ անել. պայմանավորվեք, որ բոլոր պահանջներն ու բողոքները չպետք է բարձրաձայնվեն երեխաների ներկայությամբ։
6. Երեխայի նկատմամբ չափից դուրս խնամքը
Տատիկը կարող է երեխային մի քանի շերտ տաք շոր հագցնել, նրան զբոսանքի չտանել, քանի որ նա կարող է փախչել, իսկ ինքը հետևից չհասնի, նրա փոխարեն անել դասերը կամ տնային ինչ–որ գործեր։
Միանշանակ, նա ուզում է օգնել, սակայն դրանով պրոբլեմներ է ստեղծում ծնողների համար։Ինչ անել. թող ձեր տանը եղած ժամանակ տատիկ–պապիկները տեսնեն, թե ինչպես են երեխաները իրենց պահում ձեր ներկայությամբ, տնային ինչ պարտականություններ ունեն և խնդրեք, որ իրենց տանը նույնպես պահպանեն այդ կանոնները։
7. Չափից դուրս կերակրում
Հետազոտությունների համաձայն՝ երեխաների մեծամասնությունը, որոնք գտնվում են տատիկ–պապիկների մշտական հոգածության տակ, ճարպակալման խնդիրներ ունեն, ի տարբերություն նրանց, ովքեր ապրում են ծնողների հետ։
Չէ որ երեխաները կարողանում են այնպես անել, որ տատիկները տան իրենց սիրելի ուտելիքները, որոնք արգելված են տանը։Ի՞նչ անել. ծանոթացրեք նրանց այն խնդիրների հետ, որոնք սպասում են ավելորդ քաշ ունեցող երեխային։ Ծանոթացրեք նաև վիճալագրության հետ. Ժամանակակից աշխարհում առողջությանը սպառնում է ոչ թե սովը, այլ կալորիաների ավելցուկը։