Մի քանի գաղտնիքներ, որոնց մասին ատամնաբուժները չեն բարձրաձայնում…

Ներկայացնում ենք 10 կարևոր պահ, որոնց մասին հաճախ մոռանում է հիշատակել ձեր ատամնաբույժը, մինչև չհարցնեք: 1․ Որքա՞ն հաճախ է պետք մաքրել ատամները Ատամների պարբերական մաքրումը լավացնում է լնդերի վիճակը և օգնում վերացնել փառը մինչև 60%-ը: Ատամնաբույժների պնդմամբ՝ մանրամասնությունը կարևոր է «առավոտյան և երեկոյան» պարտադիր պրոցեդուրայից: Կանխարգելման նպատակով կարելի է բերանը ողողել ամեն անգամ ուտելուց հետո:

Բակտերիաների մեծ մասը բազմանում է 48 ժամում, ուստի եթե հաջողվի ատամները մաքրել օրական մեկ անգամ, բայց ոչ մի անկյուն բաց չթողնել, ամեն ինչ կարգին կլինի: Խորհուրդ է տրվում նաև տարեկան 2 անգամ ատամների պրոֆեսիոնալ մաքրում անել ատամնաբուժարանում: 2. Մաքրման ո՞ր մեթոդն է ամենաարդյունավետը Չարթերի մեթոդ՝ թափահարող շրջանաձև շարժումներ 40 աստիճան անկյան տակ: Լեոնարդի մեթոդ՝ ուղղահայաց շարժումներ խոզանակով՝ փակ ատամների մակերևույթի նկատմամբ ուղղահայաց դիրքում: Սմիթ-Բելի մեթոդ՝ սահուն շրջանաձև շարժումներ:

Ըստ ատամնաբույժների՝ ատամները պետք է մաքրել առնվազն 3 րոպե: Պրոցեդուրան պետք է ավարտել՝ բերանի խոռոչը ողողելով հատուկ միջոցով, ցանկալի է՝ բուսական: 3. Որքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը Ըստ ատամնաբույժների՝ օպտիմալ տարբերակն ամեն 3 ամիսը մեկ է՝ պայմանով, որ խոզանակը լավ լվանում և չորացնում եք: Լնդերի հիվանդությունների և արնահոսության հակվածության դեպքում պետք է փափուկ խոզանակ ընտրել: Միջին փափկության խոզանակը բոլորին հարմար է:

4. Ատամի թելն անհրաժեշտ է Կլինիկական ապացույց չկա, որ ատամի թելն ազդում է ատամների վիճակի և կարիեսի առաջացման վրա, ուստի շատ ատամնաբույժներ դա թողնում են այցելուի ընտրությանը: 5. Որն է ատամնաբույժի գնալու լավագույն ժամանակը Եթե ուզում եք, որ ատամնաբույժն առավելագույնս արդյունավետ աշխատի, հերթում երրորդ-չորրորդը եղեք: 6. Որքան հաճախ է պետք ատամնաբույժի գնալ Այցերի պարբերականությունն անհատական է յուրաքանչյուրի համար, բայց ատամնաբույժները խորհուրդ են տալիս՝ մեծահասակների համար՝ տարեկան 1 անգամ, երեխաների համար՝ 6 ամիսը մեկ: 7. Ինչպես ցավից ազատվել ինքնուրույն Ատամների ցավազրկման համար ամենաարդյունավետ կետն ափի հետևի մասում է՝ բութ մատի և ցուցամատի միջև:

Եթե ձախ կողմի ատամ է ցավում, մերսեք աջ ձեռքի այդ մասը: Եթե աջ մասն է ցավում, ձախ կողմը մերսեք: Ցավազրկող մերսում անելով՝ պետք է սեղմել և բաց թողնել ատամները: 8. Ատամներին ամենաշատն ինչն է վնասում Առավել վնասակար սովորություններն են՝ ծխելը, չափազանց սառը/տաք ըմպելիքների նկատմամբ սերը, շաքարի չարաշահումը և վիտամինների պակասը: 9. Սպիակեցումն անհրաժե՞շտ է

Ատամի գույնը որոշում է ոչ թե էմալը, այլ դենտինը՝ ատամի ներսի մասը: Արտաքին փառն էմալի վրայից հեշտությամբ մաքրվում է սովորական պրոֆեսիոնալ մաքրումով, որից հետո ատամներն ավելի բաց գույն են ստանում: 10. Ինչ են անում հեռացված ատամները Առավել հաճախ հանված ատամը դեն են նետում: Բոնուս․ ատամնաբույժների գլխավոր հնարքը Երբ ատամնաբույժի մոտ աթոռին եք նստած, գործիքներով սեղանիկը չի երևոմ, որ դուք ավելի չվախենաք: Շատ ատամնաբույժներ բուժքրոջ հետ խոսակցության մեջ հատուկ կարճ արտահայտություններ են օգտագործում, որոնք այցելուին ազատում են ավելորդ տեղեկությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика