Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք կազմելու հարցում․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը

Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք կազմելու հարցում․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլորը։Մի տղամարդ
այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու հարցում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություն-
ներում սկանդալների պատճառով…Երբ նա դեռահաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ
համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:

Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ:Տանն անպակաս էին սկանդալ-
ները, կռիվներն ու դժգոհությունները:Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունե-
նալու մասին: Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր
մտածել, որ սխալվել է ընտրության հարցում:

Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով նույնիսկ ամենադժբախտ
ընտանիքներին:Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ,որպիսի նա ինչ-որ բան հուշի, օգնի:Երկար ժամա-
նակ էին գնում, հոգնեցին, բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով,իսկ իմաստունը ժպտաց և նրանց կանչեց ներս: Տա-
րավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ:

Սեղանի մեջտեղի հատվածում դրված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ: Մինչև կաթսա
գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր չէր ուտել: Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…
Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին: Նրանց գը-
դալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմյանց էին կերակրում:

Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և
սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի իմաստը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика