Մի մոռացի, որ հարս ես, պիտի մեզ ենթարկվես․․․Հոգնել եմ իմ տան մեջ բոլորին պարտավոր լինելուց։Ես,ամուսինս և սկեսուրս ապ-
րում ենք մի տան մեջ:Ես դպրոցում 3 առարկա եմ դասավանդում, պատկերացրեք,թե որքան շատ դասերի է պետք նախապատրաս-
տվել երեկոյան: Իսկ ամուսինս և սկեսուրս ունեն իրենց գործերը և շատ ծանր բնա վորություն, սակայն ես արդեն սովոր եմ:

Մի օր զանգեց ընկերուհիս և ասաց, որ շաբաթ օրը մեզ հյուր կգա: Ամուսինս և սկեսուրս, բնականաբար,ուրախ չէին: Չէ, նրանք ըն-
կերուհուս դեմ ոչինչ չունեն, նրանք դեմ են առհասարակ բոլոր հյուրերին: Ամո ւսինս ասաց, որ խոսեմ իր մայրիկի հետ, քանի որ իր
տունն է, ինքն էլ պիտի որոշի, թե ով կարող է այստեղ գալ:Առաջին տարին չէ, որ ապրում եմ այս տանը, և արդեն գիտեի, թե ինչպես
խոսել սկեսուրիս հետ:

Նրա համար չափազանց կարևոր էր՝ 1 շաբաթ շուտ իմա նալ, թե ով է գալու իրենց տուն: Այդպես մի անգամ առանց զգուշացնելու ե-
կել էին ծնողներս,սկեսո ւրս նրանց լավ դիմավորեց,սակայն նրանց գնալուց հետո ինձ 5 օր հանգիստ չէր տալիս…Հաջորդ օրն ամու-
սինս հետս չէր խոսում, երբ ես հարցրեցի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր մայրը վրդովված է,ՆՐԱՆ ԲԱՐԿԱՑՐԵԼ ԵՆ, բնականաբար,
խոսքն իմ մասին էր:
Շաբաթ օրն արթնացա, և սկսեցի նախապատրաստվել ընկերո ւհուս գալուն՝ զուգահեռ նկա տելով ինձ ուղղված՝ ամուսնուս և սկե-
սուրիս դժգոհ հայացքները: Իսկ կեսօրին զանգեց Քրիստինեն և ասաց, որ չի կարողանա գալ, քանի որ ամուսինը տանը չէ, իսկ երե-
խային չի կարող որևէ մեկի մոտ թողնել…Խնդրեցի ամուսնուս միասին գնալ, իսկ երբ նա ասաց, որ սկեսուրիցս թույլտվություն վեր
ցնեմ, բարկացա և դուրս եկա տանից:

Ամբողջ օրն անցկացրեցի ընկերուհուս հետ և չուզելով տուն եկա, որտեղ ինձ շատ սառը ընդունեցին: Իսկ երբ կեսգիշերին միայնակ
նստած էի խոհանոցում և սուրճ էի խմում՝ մտածելով, թե ինչ անեմ կյանքիս հետ, ինչպես վարվեմ, եկավ սկեսուրս, լուռ նայեց ինձ,
անջատեց խոհանոցի լույսը և գնաց…
Որքան դժվար և տխուր է հարազատ տան մեջ հյուր լինելը…
