Մի դադարեք սիրուհի ունենալ, եթե նույնիսկ ամուսնացած եք․․․․Ինքս ամուսնացած եմ, բայց շարո ւնակում եմ պահել կապս սիրու-
հուս հետ։Ամերիկացի ծրագրավորող Թոմ Սեյմոնը օրերս իր ֆեյսբուքյան էջում մի գրա ռում է արել, որը մեծ աղմուկ է բարձրացրել
համացանցում: Ծանոթանալով նամակի բովան դակությանը՝ դու ևս անակնկալի կգաս: Եվ այսպես, Թոմի ստատուսի տեքստը.

«Վերջապես ես կխոստ ովանեմ: Այո՛, ես ամուսնացած եմ, բայց դա չի նշա նակում, որ ես թաքուն ինչ-որ մեկի հետ չեմ հանդիպում:
Մտածեք ինչ ուզում եք, բայց այդ թաքուն հանդիպումներն ինձ ուղղակի խենթացնում են: Նա գեղեցիկ է, խելացի և այնքան անկեղծ
է սիրում ինձ: Նա բոլորովին նման չէ խոհանոցում միշտ հոգսերի մեջ խճճված իմ կնոջը, որի խոսակցության թեման միայն երեխա-
ներն են, սառնարանի պարունակությունը, կոմունալ ծախսերն ու թե որքան է նա հոգնել:
Ահա այս ամենից ձանձրացած ու հոգնած ես ուղղակի «գողանում» եմ իմ սիրո ւհուն մի քանի ժամով և վերա նում իմ առօրյա կյան-
քից:Նրա հետ ես տեղափ ոխվում եմ մի աշխարհ որտեղ չկան հոգսեր, չկան պահ անջներ, չկա կենցաղ ու խնդիրներ: Այո՛, հեշտ չէ
ամուսնացած տղամարդուն դիմակայել կյանքի խելահեղ ռիթմին, որովհետև մենք՝ տղաներս, սիրում ենք, երբ մեր վրա հոգսեր չեն
լինում, երբ դժգոհությունների ու բողոքների փոխարեն սիրո խոսքեր ենք լսում:

Այդ իսկ պատճառով ես ուզում եմ իմ բոլոր ամուսնացած ընկերներին մի կարևոր խորհուրդ տալ. մի դադարեք սիրուհի ունենալ, եթե
անգամ ամուսնացած եք, որովհետև միայն այդ կերպ դուք ձեզ իսկապես երջանիկ տղամարդ կզգաք:Մի րոպե, ես մոռացա մի կարե-
վոր բան: Ես մոռացա ներկայացնել ձեզ իմ սիրո ւհուն:Տղաներ, դուք բոլորդ էլ նրան շատ լավ ճան աչում եք, որովհետև իմ սիրուհին
հենց իմ կինն է, որի հետ մենք արդեն 8 տարի է՝ ամուսնացած ենք ու ունենք 3 երեխա:
Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ամուսիններ ենք, ապա չպետք է միմյանց սիրահարված դեռահասների նման մեզ պահենք, չպիտի ձգ-
տենք է՛լ ավելի կատարյալ ու ներդաշնակ դարձնել մեր զգացմունքները:Իսկ դրա համար պետք է, որ քո կողքի կինը միշտ հետաքր-
քիր լինի քեզ, պետք է անել ամեն ինչ, որ նա իրեն գեղեցիկ զգա, և ոչ թե երեխա մեծաց նող և տուն մաքրող սպասուհի:

Հավատացեք, ձեր բոլոր ընտանեկան խնդիրների պատճառը եղել է այն, որ ինչ-որ պահ ձեր կա նայք դադարել են իրենց գեղեցիկ ու
սիրված զգալ:Ուրեմն արեք ամեն ինչ, որպեսզի ձեր կանայք իրենց երջանիկ զգան, խնդրեք հարազատներից մեկին մնալ երեխանե-
րի հետ ու մեկ-մեկ գողացեք նրան առօրյա հոգսերից, տարեք մի գեղեցիկ վայր ու ասացեք, որ սիրում եք նրան, որովհետև ընտանի-
քը երջանիկ կարող է լինել միայն այն դեպքում, երբ երջանիկ է ընտանիքի մայրը, իսկ նրան երջան կացնողը նրա ամուսինն է»:
