Այս պատմությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին, այդ ժամանակ 7 տարեկան էի: Հիշում եմ, որ «Սնիկերս», «Մարս» և նմանատիպ այլ կոնֆետները նոր էին դուրս եկել վաճառքի:
Որքան էինք ուրախանում, երբ աշխատավարձի օրը հայրիկս տուն էր վերադառնում և մեզ տալիս երկար սպասված կոնֆետը: Մի օր էլ, Ամանորից 2 օր առաջ, ծնողներիս մահճակալի տակից պատահաբար մի մեծ տուփով սնիկերս գտա:
Աստված իմ, աչքերիս առաջ ամեն ինչ սևացավ…Ամբողջ օրը էլ ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել:
Երեկոյան ծնողներս գնացին իրենց ընկերների տուն, իսկ ես անցա գործի:
Մահճակալի տակից հանեցի տուփը և սկսեցի ուտել՝ հենց հատակին նստած: 9-երորդն արդեն մի կերպ էի ուտում:
Այդ գիշեր քիչ էր մնում մահանայի սրտխառնոցից: Բարձրացավ տաքությունս, իսկ առավոտյան ինձ տեղափոխեցին ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ դիմավորցի Նոր տարին:
Դրանից հետո էլ տանել չեմ կարողանում սնիկերսի համը, նույնիսկ հոտը զզվանք է առաջացնում, այն ինձ մոտ ասոցացվում է հիվանդանոցի պալատի հետ: