Միջոց, որի օգնությամբ ձեռք կբերեք բավականին առողջ և փարթամ մազեր…

Մազերը վերականգնող հատկության շնորհիվ վերջերս մանանեխից (горчица) պատրաստված մազերի դիմակներն ավելի ու ավելի են հայտնի դառնում: Սպիտակ մանանեխը բույս է, որից ստանում են մանանեխը:

Այս բույսն ունի այնպիսի օգտակար հատկանիշներ, որոնք լավացնում են գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչն էլ լավացնում է մազերի որակը:Սպիտակ մանանեխից պատրաստված դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել մազաթափության կամ յուղոտ մազերի դեպքում:

Այս դիմակը հրաշալի լուծում է այն մարդկանց համար, ովքեր ունեն յուղոտ մազեր, քանի որ սպիտակ մանանեխը նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը:

Օգտագործելու դեպքում մազերը քիչ յուղոտ կլինեն և երկար ժամանակ մաքուր կմնան: Դիմակը նաև արագացնում է մազերի աճը և վերականգնում դրանց փայլը:
Մի օգտագործեք այս դիմակը, եթե ալերգիկ եք:

Դիմակ 1

Բաղադրատոմսը

2ճ/գ աղացած սպիտակ մանանեխ
2 ձվի դեղնուց
50մլ տաք յոգուրտ՝ խառնած 1ճ/գ շաքարով
Դիմակ 2

Բաղադրատոմսը

2ճ/գ սպիտակ մանանեխ
1 ձվի դեղնուց
50 մլ գոլ ջուր
1թ/գ շաքարավազ
1ճ/գ ձեթ (խորհուրդ է տրվում ձիթայուղ)
Պատրաստման եղանակը երկու դիմակների համար էլ նույնն է:Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խյուսը տարածեք կեղտոտ և չոր մազերին՝ մազարմատներից մինչև ծայրերը:

Եթե մազերի ծայրերը շատ չոր են՝ խուսափեք այս դիմակը ծայրերին քսելուց: Տոպրակով և սրբիչով փաթաթեք գլուխը: Դիմակը թողեք 15-60 րոպե:Դիմակն առաջին անգամ օգտագործելիս՝ փորձեք այն մազերին թողնել առնվազն 15 րոպե: Եթե անգամ փոքր-ինչ այրոց զգաք, մի վախեցեք, այն չի վնասի ո՛չ գլխամաշկը, ո՛չ մազերը:Տաք ջրով հեռացրեք դիմակը մազերից, այնուհետև լվացեք մազերը շամպունով, ինչպես միշտ եք անում: Դիմակն օգտագործեք 4-5 օրը մեկ անգամ՝ մեկ ամիս շարունակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика