Քունջութի և մեղրի խառնուրդը երկաթի, մագնեզիումի, կալցիումի, մանգանի, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների հրաշալի աղբյուր է:Բացի իր հրաշալի համից՝ գոյություն ունեն մի քանի պատճառներ, թե ինչու է այս համադրությունն ուղղակի հրաշք: Համերի այս հրաշալի խառնուրդն իրոք կզարմացնի ձեզ:
Այս բաղադրատոմսը ներառված է միջերկրական դիետայի սննդակարգում: Քունջութը վիտամինների և հանքանյութերի բնական աղբյուր է: Այն հարուստ է երկաթով, մագնեզիումով, կալցիումով, մանգանով, պղնձով, ֆոսֆորով:
Ինչպես նաև պարունակում է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ: Ժամանակակից աշխարհում քունջութի և մեղրի խառնուրդն անհրաժեշտ է բոլորին, քանի որ այն ամինաթթուների բնական աղբյուր է: Մեղրի և քունջութի խառնուրդն ունի բարձր կալորիականություն, սակայն այն պարզապես հրաշքներ է գործում, երբ կանոնավոր կերպով եք օգտագործում:
Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում այս համադրությունն ուտել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Այն ամրացնում է իմունային համակարգը, օգնում փորկապության ժամանակ, զարգացնում մտավոր կարողությունները, բարձրացնում ֆիզկական դիմադրողականությունը, բացի այդ՝ մաշկին և մազերին փայլ և գեղեցկություն է հաղորդում:
Այս խառնուրդը շատ հեշտ է պատրաստել, սակայն պետք է ճիշտ համադրել բաղադրիչները: 1 ճաշի գդալ մեղրին ավելացրեք 1 ճաշի գդալ քունջութ, լավ խառնեք՝ մինչև հալվայանման զանգված ստանաք: Ստացված չափաքանակը պարունակում է 155 կալորիա, 8 գրամ ճապեր, 21 գրամ կարբոհիդրատներ, 1 գրամ մանրաթելեր և 3 գրամ պրոտեին: Խառնուրդը պետք է ուտել առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո: