Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ թունավոր մկնդեղի եռօքսիդի ցածր չափաբաժինն օգնում է հաղթահարելու արյան քաղցկեղը:
Թունավոր այդ նյութը կարելի է օգտագործել նաև չարորակ այլ հիվանդությունների դեպքում՝
Գիտնականների ստեղծած նանոբինները, որոնք պարունակում են մկնդեղի մասնիկներ, խառնվելով արյան հոսքին, հասնում են չարորակ ուռուցքի բջիջներին, այնտեղ կուտակվում և արտանետում են թույնը՝ ոչնչացնելով չարորակ բջիջները և չվնասելով առողջ հյուսվածքներին:
Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ մկնդեղի մասնիկներն արդյունավետորեն ոչնչացնում են կաթնագեղձի, ձվարանների և թոքերի ուռուցքի բջիջները: