Պարզվում է, կան խնդիրներ, որոնք բանանն ավելի լավ է լուծում, քան դեղամիջոցները:Դեն գցեք դեղերը՝ փոխարինելով դրանք բանանով: Չնայած կալորիականությանը՝ բանանը շատ օգտակար է օրգանիզմի համար:
Հիպերտոնիա.
Հիպերտոնիայով տառապող մարդկանց մեծամասնության օրգանիզմում կա կալիումի պակաս, իսկ աղերը՝ ընդհակառակը, չափից շատ են: Կալիումը միացնում է աղերը և դրանք դուրս բերում օրգանիզմից: Այնպես որ, կերեք կալիումով հարուստ բանան և իջեցրեք ճնշումը:
Սթրեսի մակարդակի նվազեցում
Բանանը համարվում է հակասթրեսային միրգ: Այն պարունակում է անհրաժեշտ վիտամիններ և միկրոտարրեր, որոնք ազդում են նյութափոխանակության վրա, որը նույնպես կապված է օրգանիզմում սթրեսի մակարդակի հետ:
Տեսողության լավացում
Բանանը պարունակում է վիտամին А, որը մեծ նշանակություն ունի աչքերի առողջության համար:
Փորկապություն և որովայնի փքվածություն
Բանանը պարունակում է պեկտին, որը պատասխանատու է օրգանիզմից ծանր մետաղները և այլ տոքսինները դուրս բերելու համար:
Դեպրեսիա
Բանանը նպաստում է սերոտոնինի հորմոնի արտադրմանը: Բանանը կօգնի ազատվել տխրությունից:
Քաշի նվազեցում
Բանանը շատ քաղցր միրգ է, սակայն մևնույն ժամանակ կարող է ներառվել սննդակարգում՝ ցանկացած դիետայի ժամանակ: Բանանը դանդաղեցնում է քաղցի զգացումի առաջացումը: