Պուտինն այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելութ-յան մասին հարցին՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջա-նի տարածքի բաղկացուցիչ մասն է, հետևաբար Ռուսաստանն իրավունք չուներ միջամտելու տարածաշրջա-նում ռազմական գործողություններին:
«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ ՀԱՊԿ պայմանագիրը փոխադարձ օգնություն նախատեսում է այս պայմանագրի ան-դամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա նման օգ-նությունը չի տարածվում, քանի որ «ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի վրա», և Ռուսաս-տանն իրավունք չուներ անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին:
Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում, և «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չի զգացել»:
Տեսանյութը դիտեք ստորև՝
