Միգրենը հետևանք կարող է թողնել

Այն կանանց մոտ, ովքեր միգրեն ունեն, 3 անգամ մեծ է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ամերիկացի գիտնականները հետազոտել են 25 հազար կնոջ առողջական վիճակը և կապ հայտնաբերել միգրենի, սրտային հիվանդությունների և գենետիկական որակափոխման (սրանով տառապում է աշխարհի բնակչության 11%-ը) միջև:

Գենն ինքնին սիրտ-անոթային համակարգի վրա որևէ կերպ չի ազդում, սակայն եթե կինը ժառանգել է այդ գենը և միևնույն ժամանակ տառապում է միգրենով, ապա սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը կտրուկ մեծանում է:

Գիտնականները միգրենով տառապող կանանց խորհուրդ են տալիս հրաժարվել ծխախոտից և հակաբեղմնավորիչ հաբերից: Այսպիսով նրանք կարող են նվազեցնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածությունը և սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика