Միայն այսօր Ջաբրայիլի ու Ֆիզուլիի տարածքից 64 զինծառայողի մարմին է դուրս բերվել․․․Մի մասը մի տոպրակ ոսկոր էր
«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել:

Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»,- ֆեյսբուքյան հեռար-ձակման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից այս պահին Արցածում գտնվող Արսեն Ղուկասյանը, ով փնտրում է եղբորն ու եղբոր որդուն:
Տեսանյութը դիտեք ստորև՝
